Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“ԱՆ-ն կդիտարկի վիրավորանք և զրպարտություն պարունակող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական մեխանիզմ”

24 Հունիսի, 2025

default.jpg

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիական և ԶԼՄ օրենքների նախագծերի հանրային քննարկում։

Հայտնի է, որ նախագծերի ընդունումը կստեղծի իրավական հնարավորություն՝ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն հանրային վիրավորանք և զրպարտություն պարունակող նյութերը հեռացնելու համար։

Տիգրան Դադունցը ներկայացրել է նախագծերի հիմնական դրույթները և շեշտել ԶԼՄ-ների հետ համագործակցության կարևորությունը օրենսդրական բարելավումների ընթացքում։

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Մարգարիտա Զալիբեկյանը մանրամասն վերլուծել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի առաջարկվող փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել միջազգային փորձին և դրա կիրառման անհրաժեշտությանը։

ԶԼՄ ներկայացուցիչները քննարկման ընթացքում արտահայտել են իրենց առաջարկներն ու մտահոգությունները։ Տիգրան Դադունցը հավաստիացրել է, որ բոլոր մտքերը կվերլուծվեն և կհաշվի առնվեն։