Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հրդեհ է բռնկվել «Վասպուրական» ռեստորանային համալիրի ամառային տաղավարում Ջրվեժում. հրշեջների 2 խումբ է ժամանել, պարեկները տարածքը սահմանազատել են

24 Հունիսի, 2025

**Հրդեհ Կոտայքի մարզում՝ մարել են հրշեջները**

f933435fb30495a8bf89add02971618e_1750765498.webp

Այսօր՝ հունիսի 24-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասում հրդեհ է տեղի ունեցել։ Ժամը 13:30-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել «Վասպուրական» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող ամառանոցում կրակի բռնկման մասին։

Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների մասնագետներ։ Հրշեջների ժամանումից առաջ ռեստորանի աշխատակիցները փորձել են կանխել կրակի տարածումը, իսկ հետագայում հրշեջները հաջողությամբ մարել են հրդեհը։

Պարզվել է, որ այրվել է ամառային տաղավարը։ Տուժածներ չկան։

Իրավապահ մարմինների կողմից դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի ոստիկանության պարեկային ծառայության ներկայացուցիչները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և այլ պաշտոնատար անձանց գլխավորությամբ։

Լուսանկարներ՝ Յուրա Գաբրիելյանի

**Ծանուցում**
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։