Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանի ԻՀՊԿ հրամանատարն զգուշացրել է՝ նոր հարձակման դեպքում ԱՄՆ-ին սպասվում է ավելի դաժան պատասխան

24 Հունիսի, 2025

default.jpg

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Պակպուրը նախազգուշացրել է, որ Իրանը կտա ավելի ուժեղ պատասխան հարված, եթե ԱՄՆ-ը նորից հարձակվի իր վրա։

«Մենք զգուշացնում ենք ԱՄՆ նախագահին, որ եթե նա կրկնի ագրեսիան Իրանի դեմ, պատասխանը կլինի ավելի կործանարար և ցավալի, ինչը դաս կհանդիսանա պատմության համար», — հայտարարել է Պակպուրը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան Իրանի զինված ուժերը հրթիռային հարված էին հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային՝ ի պատասխան Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման։

Հրթիռային հարվածը կատարվել է Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայի վրա՝ «Նվաճման նախանշան» գործողության շրջանակներում։

ԻՀՊԿ-ն իր պաշտոնական հայտարարության մեջ նշել է, որ հարվածը ուղղված է եղել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության շտաբին, որը երկրի ամենամեծ ռազմավարական օբյեկտն է Արևմտյան Ասիայում։

Կորպուսը հստակեցրել է, որ Իրանը, հենվելով Աստծո և իր ժողովրդի աջակցության վրա, ոչ մի դեպքում չի հանդուրժի իր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ ազգային անվտանգության խախտումները։