Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ԱՄՆ-ը սպասում է Իրանի պատասխանին, բայց հույս ունի դիվանագիտական լուծման»

23 Հունիսի, 2025

default.jpg

ԱՄՆ-ն ենթադրում է, որ Իրանը կարող է մոտ օրերին հարձակվել Մերձավոր Արևելքում տեղակայված իր զորքերի վրա։ Սակայն Վաշինգտոնը շարունակում է ջանալ՝ խուսափելու լարվածության հետագա սրացումից և հասնելու խաղաղ կարգավորման։ Այս մասին տեղեկացնում են երկու ամերիկյան պաշտոնյա։

Ըստ աղբյուրներից մեկի՝ հարձակումը կարող է տեղի ունենալ հաջորդ 24–48 ժամվա ընթացքում։

Հիշատակենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերն ու նավատորմը հարվածեցին Իրանի միջուկային ծրագրի հետ կապված երեք օբյեկտների՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ գործողության նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի կանխումն էր՝ Թեհրանին անվանելով «ահաբեկչության գլխավոր հովանավոր»։

Թրամփը նաև զգուշացրել է, որ եթե Իրանը հրաժարվի բանակցություններից, ԱՄՆ-ն պատրաստ է նոր ու ավելի մեծամասշտաբ հարվածներ հասցնել։