Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Խաղաղությունը Մերձավոր Արևելքում անհնար է առանց Իրանի մասնակցության. Ֆինլանդիայի ԱԳՆ

23 Հունիսի, 2025

default.jpg

Իրան-Իսրայել հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց Իրանի քաղաքական մասնակցության։ Այս տեսակետը հայտնել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։

«Բանակցային լուծումն անհրաժեշտ է, քանի որ առանց Իրանի՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հնարավոր չէ ո՛չ կարճ, ո՛չ երկարաժամկետ հեռանկարում», — նշել է նա Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

Վալտոնենը նշել է, որ Եվրոպան պետք է ակտիվ դեր խաղա հակամարտության կարգավորման գործում, քանի որ բանակցություններին մասնակից բոլոր կողմերը, ներառյալ Իրանը, վստահություն ունեն Եվրոպայի նկատմամբ։

Հունիսի 20-ին ԵՄ-ն Ժնևում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները։ Բանակցություններից հետո կողմերը միայն հայտարարել են դրանք շարունակելու պատրաստակամության մասին։