Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հունգարիան և Սլովակիան կանխեցին ԵՄ-ի Ռուսաստանի դեմ 18-րդ պատժայն փաթեթի ընդունումը

23 Հունիսի, 2025

default.jpg

Հունգարիան և Սլովակիան դեմ են արտահայտվել Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունմանը։ Այս մասին տեղեկություն է հաղորդել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ հանդիպման ընդմիջման ժամանակ։

«Այսօր մենք՝ Սլովակիայի հետ միասին, կանխեցինք պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը։ Մենք դա արեցինք, քանի որ այս դեպքում ԵՄ անդամ երկրներին, այդ թվում՝ Հունգարիային և Սլովակիային, կարգելվեր գնել ռուսական բնական գազ և էժան հում նավթ»,— նշել է Սիյարտոն՝ հունգարացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։