Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ԱՄՆ-ն կարող է ԵՄ-ում ինտերնետն անջատել. Politico»

23 Հունիսի, 2025

**ԱՄՆ-ն կարող է Եվրոպային զրկել ինտերնետից. փորձագետներ**

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է Եվրամիությանը զրկել ինտերնետային կապից՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ամպային ծառայությունների գերակայության պատճառով։ Այս մասին տեղեկացնում են եվրոպական մամուլի աղբյուրները՝ հղում անելով փորձագետների կարծիքներին։

«Այն գաղափարը, որ Թրամփը կարող է հրամայել ինտերնետի կտրվածք կամ այլ գործողություններ ձեռնարկել, որոնք կվնասեն ԵՄ տնտեսությանը, այլևս այնքան անհավանական չէ, որքան կարող էր թվալ վեց ամիս առաջ»,— ասել է Եվրոպական կարգավորման կենտրոնի ղեկավար Զաք Մայերսը։

Միևնույն ժամանակ, ավստրիական Anexia ամպային ծառայություններ մատուցող ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Վինդբիչլերը նշել է, որ Եվրոպայի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները պետք է ավելի վաղ նկատեին ԱՄՆ-ից կախվածության ռիսկերը։ Նրա խոսքով՝ եվրոպական ամպային արդյունաբերությունը չափազանց երկար ժամանակ խուսափել է լոբբինգից՝ կենտրոնանալով տեխնոլոգիական զարգացման վրա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրամիությունը ծրագրեր ունի ամրապնդել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ թվային ոլորտում՝ հաշվի առնելով ամպային ծառայությունների, AI-ի և միկրոչիպերի գերազանցությունը։