Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում. ԱՄՆ-ը տարիներ շարունակ ապակայունացնում է տարածաշրջաններ

23 Հունիսի, 2025

default.jpg

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ու ռազմական միջամտությունները անկայունացնում են տարածաշրջանները, ինչի համար շարունակվում են վճարել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրաքը և Լիբիան։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

«Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ն անտեսել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ոչնչացրել ամբողջ հասարակություններ և անկայունացրել տարածաշրջաններ՝ սկսած Իրաք և Աֆղանստան անօրինական ներխուժումներից մինչև Լիբիայում աղետալի միջամտությունը։ Այդ երկրների ժողովուրդները դեռևս վճարում են Վաշինգտոնի այդ անխոհեմ քաղաքականության համար»,— նշել է Իրավանին։

Դիվանագետը այս խոսքերն ասել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը հրավիրվել էր Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածների կապակցությամբ։