Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ծովակ գյուղում «Mercedes»-ը բախվել է գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա տուժած

29 Նոյեմբերի, 2025

82e8ddb4fd9f913a562aa9dbffb16902_1764433655.webp

Նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Գարիկ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի – Վարդենիս ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

%post_link%