Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահեստային շինության տարածքում հրդեհ է բռնկվել

29 Նոյեմբերի, 2025

zangezur_copper_zpmc_1lurer_am.jpeg

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 19։07-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել պահեստային շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին։

Իրականացվում է հրդեհաշիջում։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

%post_link%