Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Պայթյուն Երևանում. «Hyundai Elantra»-ն վնասված է Քանաքեռի «Նատալի Ֆարմ» դեղատան մոտ՝ ռուսական եկեղեցու կողքին»

23 Հունիսի, 2025

7b83dd064f9b769cb52c1a61c6644f95_1750659115.webp

Այսօր՝ հունիսի 23-ին, Երևանում Սարկավագի փողոցում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Դեպքը տեղի է ունեցել ռուսական եկեղեցու հարևանությամբ գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատան մոտ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել ժամը 07:15-ին։ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը ժամանել է դեպքի վայր։

Տարածքում ներկա են եղել նաև Երևանի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի ղեկավարությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Զոհրաբ Պետրոսյանն ու Արսեն Մնացականյանը։

Շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։

Պայթյունի հետևանքով մեքենան ամբողջությամբ ոչնչացվել է։ Դեպքի վայր են ժամանել նաև համայնքային ոստիկանության և քննչական մարմինների ներկայացուցիչներ։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական գործ։ Քննվում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև պարզվում են տուժածների և վնասված գույքի սեփականատերերի տվյալները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։