Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ՀԷՑ-ի վիիճակը ծայրահեղ վատ է․ Դավիիթ Ղազինյանը նշել է՝ «Աստված տա սխալվեմ»»

18 Նոյեմբերի, 2025

4a06f56124e1f2cbb93a77dd9c526541_1763477168.jpg

**ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեկնաբանել է ՀԾԿՀ-ի որոշումը**

Երևան, նոյեմբերի 18 – ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) վերջերս կայացրած որոշումը։

Ղազինյանը նշել է, որ իշխանությունները մանիպուլյացիա են անում՝ Սամվել Կարապետյանին ներկայացնելով որպես պետության դեմ դատի դիմող անձ։ «Մենք երբեք չենք նույնականացրել իշխանությունն ու պետությունը։ Մեր պայքարը ուղղված է իշխանության դեմ, և մենք շարունակելու ենք այն, քանի որ տեղի է ունենում բացահայտ անարդարություն»,– ասել է նա։

Նա նաև ավելացրել է, որ Սամվել Կարապետյանը հնարավոր է դժգոհ լինի իր ասածից, սակայն խոսակցությունների ընթացքում պարզ է դարձել, որ վերջինս մտահոգված է ոչ թե սեփական ակտիվներով, այլ ՀԷՑ-ի ճակատագրով։ «Նա նշել է, որ պետք է պայքարել, քանի որ ՀԷՑ-ը պատկանում է ամբողջ ազգին, և սխալ որոշումները կարող են վնաս հասցնել բոլորին»,– բացատրել է Ղազինյանը։

Հիշատակենք, որ ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ի նիստում չեղյալ է հայտարարել ՀԷՑ-ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Որոշումն ընդունվել է 4 կողմ, 1 դեմ քվեարկությամբ։ Դեմ քվեարկել է ԱԺ նախկին պատգամավոր Արա Նռանյանը։