Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն, ինչի հետևանքով կոտրվել են ցուցանակներ ու վնասվել կայանված ավտոմեքենաներ․ կա վիրավոր

17 Նոյեմբերի, 2025

6bd8407bf6d5ceee8602e3fad4c3511f_1763402510.webp

Նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում բախվել են «Nissan Rogue» մակնիշի և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Rogue»-ը բախվել է ճանապարհային նշաններին, կոտրել դրանք, որոնք վնասել են կայանված «Volkswagen» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, վիրավորի, կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ու վարորդների ինքնությունները։

%post_link%