Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում բախվել են «Range Rover»-ը, «Audi»-ն, «Mazda»-ն և «Nissan»-ը, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

17 Նոյեմբերի, 2025

1466db6567ee57fd8b2b43b12f110e53_1763395420.webp

Նոյեմբերի 17-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում` «Մալաթիա մոլ»-ի դիմաց, բախվել են «Range Rover» մակնիշի, «Audi» մակնիշի, «Mazda» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի ընթացքում ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված կինը շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը։

%post_link%