Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արցախի տեղեկատվական շտաբը՝ իրավական հարցերով մարզային աշխատանքային խմբերի ձևավորման մասին

11 Նոյեմբերի, 2025

default.jpg

Նոյեմբերի 4-ին Արցախի տեղեկատվական շտաբը իր էջում հաղորդագրություն էր տեղադրել, որով տեղյակ պահեցինք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմողների աճող թվի հետ կապված՝ ըստ մարզերի ձևավորվել են իրավական հարցերով աշխատանքային խմբեր: Այս խմբերի նպատակն է բարելավել աշխատանքի արդյունավետությունը և մեր հայրենակիցներին ազատել ավելորդ խնդիրներից:

Քաղաքացիություն ստանալու գործընթացի վերաբերյալ բոլոր մանրամասները, ներառյալ՝ փաստաթղթերի, ինչպիսիք են ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների վերականգնումը, քաղաքացիներին հասանելի կլինեն Մասիս և Արտաշատ քաղաքներում աշխատող աշխատանքային խմբերով:

Այսպիսի խմբեր անհրաժեշտության դեպքում կձևավորվեն այլ բնակավայրերում նույնպես, որի մասին հետագայում կտրվի մանրամասն տեղեկատվություն:

Հասցեներ՝ ՀՀ Արարատի մարզում,

1.ք. Մասիս, 3-րդ թաղամաս, 26/54 (Մասիսի դատարանի դիմաց),

2.ք. Արտաշատ, Հրաչյա Թովմասյան, 1-ին շենք, 4-րդ տարածք:

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 17:00-ն: