Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանների հետ Ալեն Սիմոնյանը քննարկել է խաղաղության գործընթացը

11 Նոյեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 11-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջև գործընկերության խորացումը և խորհրդարանական կապերի զարգացումը: Առանձնակի ուշադրություն է դարձվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին:

Ալեն Սիմոնյանը շեշտադրել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդիրները՝ կարևորելով դրանց կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը պատասխանել է ԵՄ երկրների դեսպանների հետաքրքրող հարցերին: