Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Փաստ». Հաշվառման կարգի փոփոխությունը ի՞նչ նպատակ է հետապնդում

11 Նոյեմբերի, 2025

default.jpg

«Փաստ» թերթը տեղեկացնում է, որ մոտ քսան օր առաջ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Սրա շուրջ իրավաբանները և քաղաքական գործիչները հատկապես ուշադրություն են դարձրել այն փոփոխությանը, որը հնարավորություն է տալիս անձին «հաշվառվել իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ տվյալ գույքի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից»։

Նախագծում նշվում է, որ «այս դրույթը նպատակ ունի բացառել այն դեպքերը, երբ սեփականատերերի կամ երրորդ անձանց անհիմն անհամաձայնությունը խոչընդոտ է դառնում անձի հաշվառման և փաստացի բնակության իրավունքի իրացման համար»։

Իրավաբանները, սակայն, նշում են, որ այս ձևակերպումը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, որը սահմանում է յուրաքանչյուր մարդու իրավունքը` օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու վերաբերյալ: Նրանցից շատերն առկա փոփոխությունը ընկալում են որպես իշխող ուժին ընտրությունների ժամանակ առավել հեշտ մարդկանց տարբեր հասցեներում գրանցելու հնարավորություն: Սա մտահոգիչ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ առանց այդ էլ տարբեր՝ հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ հաճախ ահազանգեր են ստանում քաղաքացիների տարբեր հասցեներում գրանցումների վերաբերյալ: Օրինակ՝ վերջին օրերին նման ահազանգեր են ստացվել Վաղարշապատից, որտեղ մի քանի օրից ավագանու ընտրություններ են անցկացվելու: Կարծիքներ կան, որ ցուցակներում տարօրինակ կերպով ավելացել են նոր անուններ, ինչը կասկած է հարուցում։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում