Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱՄՆ-ն ընդլայնում է անտիմոնիտի արտադրությունը՝ պաշտպանական արդյունաբերության կարիքների համար․ WSJ

10 Նոյեմբերի, 2025

default.jpg

ԱՄՆ հանքարդյունաբերական ընկերությունները կավելացնեն անտիմոնիտի արդյունահանումը՝ այս հանքանյութի պաշարների նվազման պատճառով, որը պայմանավորված է Չինաստանի կողմից երկակի նշանակության ապրանքների որոշ արտահանումների արգելքով։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը։

Պատմական տվյալներով՝ վերջին երկու տարիների ընթացքում գները քառակի աճ են ունեցել, քանի որ Չինաստանը սահմանափակումներ է դրել դեպի ԱՄՆ արտահանումների վրա։ Անտիմոնիտը օգտագործվում է պաշտպանական ոլորտում՝ փամփուշտների և զրահահար արկերի արտադրության մեջ։

Միացյալ Նահանգները երկար ժամանակ չի իրականացնում խոշոր ծավալի անտիմոնիտի արդյունահանում, սակայն այժմ ընկերությունները պատրաստում են նոր տեղամասեր Ալյասկայում և Այդահոյում։ ԱՄՆ Ռազմական նախարարությունը սեպտեմբերին հատկացրել է 43 մլն դոլար՝ Ալյասկայում հանքանյութի արդյունահանման արագացման համար։ Բացի այդ, ամերիկյան կառավարությունը կնքել է 245 մլն դոլար արժողությամբ պայմանագիր՝ United States Antimony ընկերության հետ անտիմոնիտի մատակարարման շուրջ։

Թերթի տեղեկություններով՝ Սպիտակ տունը նշել է, որ անտիմոնիտի մատակարարումները կվերսկսվեն ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի զինադադարի շրջանակում։

Նոյեմբերի 9-ին Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարեց, որ դադարեցրել է դեպի ԱՄՆ տարբեր ռազմավարական ապրանքների, այդ թվում՝ գալիումի, գերմանիումի, անտիմոնիտի և գերկարծր նյութերի արտահանման արգելքը։

Չինաստանի Առևտրի նախարարությունը 2024-ին տեղեկացրել է, որ խստացրել է կրկնակի նշանակության նյութերի դեպի ԱՄՆ արտահանման կանոնակարգերը։