Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երուսաղեմի դատարանը Նեթանյահուի կոռուպցիայի գործով հերթական անգամ չեղարկել է դատական նիստը

9 Նոյեմբերի, 2025

default.jpg

Երուսաղեմի շրջանային դատարանը որոշում է կայացրել բավարարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայացրած խնդրանքը՝ չեղարկելու նախատեսված վկաների ցուցմունքները կոռուպցիայի գործով։

Նեթանյահուի պաշտպանությունը դատարան է ներկայացրել նամակ՝ բացատրելով, որ վարչապետը ունի «շտապ դիվանագիտական հանդիպումներ», որոնք նախատեսված էին անցկացնել երկուշաբթի։

Հոկտեմբերի վերջում դատարանը որոշել էր, որ Նեթանյահուն պետք է մասնակցի լսումներին շաբաթական երեք անգամ՝ դատավեճի արագացման նպատակով, որը շարունակվում է արդեն վեցերորդ տարին։

Այնուհանդերձ, Նեթանյահուն դեռևս չի իրականացրել իր պարտավորությունները, և բազմիցս դիմել է դատարան՝ լսումները հետաձգելու խնդրանքով, հղում կատարելով պատերազմի վարման և դրան հարակից դիվանագիտական հարցերի։