Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփը հանրապետականներին առաջարկել է բուժապահովագրման գումարները «անմիջապես մարդկանց» վերուղղորդել

8 Նոյեմբերի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հանդես եկավ գործարք առաջարկող հայտարարությամբ, որը նպատակ ունի լուծել կառավարության աշխատանքի դադարեցման իրավիճակը: Նա կոչ արեց հանրապետականներին վերափոխել այն դաշնային ֆինանսական միջոցները, որոնք ներկայումս ուղղվում են բժշկական ապահովագրական ընկերություններին՝ Հասանելի բուժսպասարկման մասին օրենքի շրջանակներում, եւ դրանք տրամադրել ուղղակիորեն քաղաքացիներին։

Թրամփը նշել է, որ Սենատի հանրապետականներին առաջարկում է ներկայումս ապահովագրական ընկերություններին ուղղվող հարյուր միլիարդավոր դոլարները տրամադրել անմիջապես քաղաքացիներին: Նախագահը նշեց, որ այս կերպ մարդիկ կարող են ստանալ անհամեմատ ավելի լավ բուժսպասարկում եւ ունենալ հավելյալ գումարներ։ Թրամփը ընդգծել է, որ հարկավոր է գումարները խոշոր, անարդյունավետ ապահովագրական ընկերություններից տեղափոխել քաղաքացիներին՝ փոխարինելու աշխարհում վատագույն բուժսպասարկումը, որը, ըստ Թրամփի, գոյություն ունի հանձինս ObamaCare-ի։

Հիշեցնենք՝ բուժապահովագրման ֆինանսավորման խնդիրը դարձել է Կոնգրեսի հանրապետականների եւ դեմոկրատների հիմնական վեճային թեմաներից մեկը՝ հանգեցնելով կառավարության աշխատանքի դադարեցման։