Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լավրով. Մոսկվան Վաշինգտոնից չի ստացել Թրամփի խոսքերի պարզաբանումը միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ

8 Նոյեմբերի, 2025

default.jpg

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեռ չի ստացել հստակ պարզաբանումներ Վաշինգտոնից՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման հայտարարության հետ։

«Մենք դեռևս չունենք դիվանագիտական ուղիներով ներկայացված պարզաբանումներ այն մասին, թե ինչ նկատի ունի Դոնալդ Թրամփը՝ խոսելով միջուկային փորձարկումների վերսկսման մասին»,- նշել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Նախարարը հավելել է, որ պարզ չէ՝ խոսքը վերաբերում է ահա՞նզի միջուկային զենքի կրիչների փորձարկման, թե՞ ենթակրիտիկական փորձարկումների, որոնք իրականացվում են միջուկային պետությունների կողմից՝ զինանոցների անվտանգությունը և մարտունակությունը պահպանելու նպատակով։ Նա ընդգծել է, որ այս փորձարկումները չեն հակասում միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կամ պետությունների պարտավորություններին։

Լավրովը եզրափակել է իր խոսքը՝ նշելով, որ Վաշինգտոնի պաշտոնական ներկայացուցիչների մեկնաբանությունները խոսում են այն մասին, որ նրանք անհստակ պատկերացնում են, թե ինչ է նկատի ունեցել ԱՄՆ նախագահը։