Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Խափանման պատճառով Ուկրաինան դադարեցրել է սահմանի անցակետերի աշխատանքը

8 Նոյեմբերի, 2025

default.jpg

Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը (ՈւՊՍԾ) հայտնել է սահմանային անցումների ժամանակավոր դադարեցման մասին՝ կապված մաքսային տվյալների շտեմարանի խափանումների հետ։

ՈւՊՍԾ-ի տվյալներով՝ մաքսային տվյալների շտեմարանի անսարքությունը բերել է սահմանային անցումների աշխատանքների ժամանակավոր դադարեցմանը։

«Քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Ուկրաինայի սահմաններով ժամանակավորապես դադարեցված են։ Խնդրվում է հաշվի առնել այս տվյալները ճամփորդությունների պլանավորման ժամանակ»,- նշել են ՈւՊՍԾ-ից։

Մոլդովայի սահմանային ոստիկանությունն էլ շեշտել է, որ Մոլդովայի և Ուկրաինայի միջև սահմանային անցումների աշխատանքների դադարեցման մասին իրազեկում են ստացել։

«Մենք կապի մեջ ենք հարևան պետությունների համապատասխան կառույցների հետ, որոնք մեզ հավաստիացրել են, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»,- ասված է Մոլդովայի սահմանային ոստիկանության հայտարարությունում։

Հոկտեմբերի 12-ից Եվրամիության եւ Շենգենյան գոտու արտաքին սահմաններում ներդրվել է նոր թվային մուտքի եւ ելքի համակարգ։ Այն նախատեսված է սահմանային անցումների էլեկտրոնային հետեւման համար՝ առանց անձնագրերի դրոշմի։