Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ցույց կտամ բանակի վերջին տարիների սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումները. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին

8 Նոյեմբերի, 2025

default.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Սերժ Սարգսյանը նշել է, որ չի հասկանում, թե ինչպես է հնարավոր 44-օրյա պատերազմի հենց սկզբում կորցնել ՀՕՊ համակարգի կեսը: Հասկանալու բան չկա. ձեր թողած ՀՕՊ համակարգը, ոչ թե առանձին միջոցներ, այլ ամբողջ համակարգը, մետաղաջարդոն էր: Բառի ուղիղ իմաստով՝ մետաղաջարդոն: Իսկ դաշնակիցները մեզ «երեք մատի կոմբինացիա» էին ցույց տալիս, երբ փորձում էինք դրանք արդիականացնել (նույն բանն էին ցույց տվել ձեզ էլ, հակառակ դեպքում 2018-ի դրությամբ այլ բան կունենայինք մետաղաջարդոնի փոխարեն): Նրանք ծաղրանքային մեկ-երկու միջոց էին տրամադրում՝ ընդհանուրի 0.1 տոկոսը, որ թեմա բացվելու դեպքում մատնացույց անելու բան ունենան:

1. Հայաստանի կազմում ՀԱՊԿ անդամակցությունը:

2. Այն, որ տրամադրվող միջոցները կարող էին տեղակայվել Հայաստանի հաշվարկով ոչ ինքնիշխան տարածքներում: Մենք հնարավոր ամեն ինչ փորձում էինք ձեռք բերել և արդիականացնել, այն ժամանակ գործող բարձրագույն (ձեր նշանակած) զինվորականների խորհուրդների հիման վրա:

Ինչու՞ գնացել եք փեսայի մարդկանց հետ դեմ դիմաց նստել: Եթե բանավեճի ինչ-որ բան ունեք, եկեք բանավիճենք ուղիղ եթերում: Միշիկի առաջ նստած ինձ հետ բանավիճելը ի՞նչ է: ՏՊԼ-ին և ՔՌ-ին էլ բերեք հետ ձեզ»:

Հաջորդ գրառումը. «Սերժ Սարգսյանը կրկին խոսել է բանակցային փաստաթղթերի մասին. չենք նեղվում: Բանակցային պատմության առանցքային փաստաթղթերը (ներառյալ 2019-ը) հավաքել եմ, հիմա սկանավորում ենք, և մինչև տարվա վերջ կհրապարակեմ, նրանց մեջ կավելացնեմ նաև մի նամակ, որ դու որպես անավարտ համարես: Քնի առաջինը արթնացեք, նաև ՏՊԼ-ին և ՔՌ-ին խաբար արեք»:

Փաշինյանի երրորդ գրառումը. «Սերժ Սարգսյանը փորձել է ցույց տալ, թե 2018-2020 թվականներին մենք բանակը կազմաքանդել ենք, և դրա հետևանքով մենք ունեցանք այն, ինչ եղել է:

Սերժ Սարգսյանի 2018 թ. ապրիլի 17-ի հայտարարությունը Ազգային ժողովում ասված, որպես վարչապետի թեկնածու, հետո խոսել Ադրբեջանի հնարավոր պատերազմի մասին: Ցիտան՝ «Մեծ ուշադրություն պետք է դարձնենք մեր Զինված ուժերի վերափոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և ամենակարևորը՝ հայ զինվորի և սպայի ոգին միշտ բարձր պահելուն, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելուն և ապագայի նկատմամբ նրանց վստահությունը ուժեղացնելուն»:

Եթե 2020-ից հետո բանակի մասին ձեր ասածների թեկուզ փոքր մասը ճիշտ էր, 2018-ին այլ պետք է ասեիք: Պետք է ասեիք, «մենք շատ երկար ժամանակ մեծ ուշադրություն ենք դարձրել մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և ամենակարևորը՝ զինվորի և սպայի ոգին միշտ բարձր պահելուն, կենցաղային հարցերը լուծելուն և ապագա սպասումներում նրանց վստահությունը ուժեղացնելուն»: Ինչու՞ դա չեք ասել, որովհետև 2018-ին բանակի փոխարեն բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունեիք անհայտ աղբյուրներից: Հ.Գ. Նրանց թույլ տվեք խաղաղ քնել“:

Փաշինյանի մեկ այլ գրառում Սերժ Սարգսյանին. «Լավ, բանավեճի չեք գալիս, չեք գալիս: Եկեք ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը: Ձեզ վստահեցնում եմ, ամենապինդ դիմակներից կկրեք»: