Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բրիտանիայից ԵՄ-ը պահանջում է կոոպերացիայի շրջանակներում մուծումներ կատարել միության բյուջեում․ FT

7 Նոյեմբերի, 2025

default.jpg

Եվրամիությունը որոշել է Մեծ Բրիտանիայի մասնակցությունը համագործակցության ծրագրերին կապել ԵՄ բյուջեին կատարվող ներդրումներով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Համաձայն աղբյուրների, Բրյուսելը կարծում է, որ Լոնդոնը պետք է ներդրում կատարի տարածաշրջանային հավասարեցման հիմնադրամներում՝ որպես պայման կենդանական եւ բուսական արտադրանքի սահմանափակումների վերացման, ինչպես նաեւ՝ ցածր գնով էներգետիկ առեւտրի հասանելիության համար։ Այս ներդրումների ծավալները դեռ չեն հստակեցվել։

ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներում ակնկալում են, որ Մեծ Բրիտանիան պետք է կատարի նույն պարտականությունները, ինչ Նորվեգիան, Շվեյցարիան եւ այլ գործընկերները։ «Այն պետությունները, որոնք ցանկանում են մուտք գործել ԵՄ ներքին շուկա, պետք է վճարեն այդ ծառայության համար»,- նշել է ԵՄ դիվանագետներից մեկը։ «Անդամ հնարավորությունները վայելելու համար պետք է լինել ԵՄ անդամ»։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեծ Բրիտանիան կկարողանա օգտվել զենքի գնման համար նախատեսված ԵՄ 150 միլիարդ եվրոյի ռազմականացման հիմնադրամից միայն այն դեպքում, եթե կատարի անդամակցության վճարները։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուն միտված հանրաքվեն կայացել է 2016թ․ հունիսի 23-ին։ Բրիտանացիների 51.9 տոկոսը կողմ քվեարկեց դուրս գալուն, մինչդեռ 48.1% դեմ էր։ Բազմաթիվ բանակցությունների արդյունքում, Միացյալ Թագավորությունը դուրս եկավ ԵՄ-ից 2020թ․ փետրվարի 1-ի գիշերը։

2021թ․ հունվարի 1-ից ավարտվեց անցումային շրջանը, որի ավարտից հետո նոր համաձայնագիրն սկսեց գործել։ Այն նախատեսում է ապրանքների եւ ծառայությունների ազատ առեւտրի գոտի՝ առանց քվոտաների կամ սակագների, ինչպես նաեւ 90-օրյա առանց վիզայի ճանապարհորդության իրավունք Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար ԵՄ-ի տարածքում։