Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփը ՌԴ-ի եւ Չինաստանի հետ քննարկել է միջուկազերծման հարցը. «Մենք կարող էինք աշխարհը ոչնչացնել 150 անգամ»

7 Նոյեմբերի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը միջուկային զենքի նվազեցումն է։ Նա նշել է, որ արդեն քննարկել է այդ հարցը Ռուսաստանի և Չինաստանի հետ։

«Իմ դոկտրինը լինելու է միջուկազերծումը, որովհետև մենք արդեն բավական միջուկային զինանոց ունենք»,- ընդգծել է Թրամփը, վկայելով վերջերս Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Հարավային Կորեայում ունեցած հանդիպումը։

Ըստ Թրամփի՝ աշխարհում միջուկային զենքի առումով ԱՄՆ-ը առաջինն է, Ռուսաստանը՝ երկրորդը, իսկ Չինաստանը երրորդը։

«Չնայած նրանք հետ են մնում, սակայն չորս կամ հինգ տարի անց կհասնեն մեզ։ Գիտեք, նրանք ծանր աշխատում են միջուկային ռազմանյութերի վրա։ Միջուկազերծումը կարող է լինել հիանալի լուծում։ Մենք ունենք բավարար զենք աշխարհի ոչնչացման համար 150 անգամ, իսկ դրա կարիքը չկա»,- ասել է Թրամփը։

Նա նաև հույս է հայտնել, որ կհաջողվի համագործակցել այս երկրների հետ՝ միջուկազերծման ուղղությամբ ընդհանուր հայտարարի գալու համար։ «Ես քննարկել եմ այս հարցը նախագահ Պուտինի և նախագահ Սիի հետ։

Բոլորը կցանկանային ծախսել այդ գումարները ավելի օգտակար նպատակների վրա, այնպիսի նպատակներին, որոնք այսօր կբերեն իրական օգուտ մարդանց»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Ամփոփելով՝ Թրամփն ընդգծել է, որ հույս ունի Չինաստանի և Ռուսաստանի հետ միջուկազերծման պայմանավորվածության հասնելու։ Նա նաև նշել է, որ ձգտում է «աշխարհում խաղաղության», ինչը, ըստ նրա, արդեն «շատ մոտ է»։

«Նախկինում բազմաթիվ պատերազմներ են մոլեգնել, որոնց մասին մարդիկ չգիտեին։ Այժմ դրանք այլևս չկան։ Մնացել է միայն մեկը, և մենք հուսով ենք, որ շուտով այն ևս կլուծվի»,- եզրափակել է Թրամփը։