Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱՄՆ-ն կմասնակցի Աբրահամի համաձայնագրերին միացող նոր երկրի մասին հայտարարությանը. Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը

6 Նոյեմբերի, 2025

default.jpg

Այսօր երեկոյան Թրամփի վարչակազմը կհայտարարի Աբրահամի համաձայնագրերին նոր երկրի միանալու մասին, հայտնում է Times of Israel-ը։

«Այսօր երեկոյան մենք կհայտարարենք ևս մի երկրի միացումը Աբրահամի համաձայնագրերին և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին»,- ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մայամիի Ամերիկյան բիզնես ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

Ուիթքոֆը չի նշել՝ որ երկիրն է միանալու այն արաբական և մահմեդական պետություններին, որոնք 2020 թվականին կարգավորեցին իրենց հարաբերությունները Իսրայելի հետ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ կնքված համաձայնագրերով։

Մայիսին Ուիթքոֆը Breitbart News-ին տված հարցազրույցում չէր բացառել, որ Աբրահամի համաձայնագրերը կարող են ընդլայնվել՝ ընդգրկելով Հայաստանն ու Ադրբեջանը։

«Ես կանխատեսում եմ, որ շուտով Լիբանանն ու Սիրիան կարող են կարգավորել իրենց հարաբերությունները։ Նրանց կողմից եղել է դրական արձագանք, ինչը կարող է բերել Աբրահամի համաձայնագրերին նրանց միանալուն։ Նույնը կարող է լինել նաև Լիբիայի հետ։ Ադրբեջանն ու Հայաստանը նույնպես համարվում են մեր թեկնածուները, որտեղ մենք հավատում ենք, որ մոտ ենք հակամարտության վերջնական կարգավորմանը։ Երկուսն էլ, հավանաբար, կցանկանան միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- հայտարարել էր Ուիթքոֆը։