Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Եթե մեկ կուսակցությամբ կամ կոալիցիայով մեծամասնություն չձեւավորվեց, կլինի երկրորդ ընտրություն. Գալյանը մանրամասներ ներկայացրեց

6 Նոյեմբերի, 2025

default.jpg

Ներկայումս իրականացվում է նոր Սահմանադրության տեքստի մշակման գործընթաց, որի ընթացքում կենտրոնանում ենք իշխանությունների թեւերի ապակենտրոնացման եւ զսպման ու հավասարակշռման սկզբունքների վրա: Այդ մասին նշել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հ1 հեռուստաեթերում:

«Մեզ անհրաժեշտ է Ազգային ժողովի ուժեղացում, նաեւ փոփոխություն ակնկալում ենք ընտրությունների կարգում: Սկզբում որոշվել է հրաժարվել կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձեւավորելու սկզբունքից: Եթե առաջին ընտրությունների ժամանակ չի հաջողվում ձեւավորել մեծամասնություն մեկ կուսակցությամբ կամ կոալիցիայով, երկրորդ փուլ չի լինելու, փոխարենը երկրորդ ընտրություն կկազմակերպվի», — ասել է Սրբուհի Գալյանը:

Նա ավելացրել է, որ Ազգային ժողովին տրվում են ավելի լայն հնարավորություններ Կառավարության կազմավորման գործընթացում: «Ներկայումս որոշվել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովը կարող է մասնակցել, տալով հարցադրումներ նախարարի թեկնածուին բաց նիստում», — նշել է նախարարը: