Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր՝ Հայաստան–ԵՄ. հակիրճ նկարագրություն

6 Նոյեմբերի, 2025

default.jpg

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, որին ժամանակ՝ նոյեմբերի 5-ին, հայկական կողմին փոխանցվեց ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն:

Ծրագիրն ընդգրկում է 74 հիմնական չափանիշներ, բաշխված չորս ուղղություններով՝

  1. Փաստաթղթերի անվտանգություն, ներառյալ կենսաչափական համակարգերը,
  2. Սահմանների համալիր կառավարում և միգրացիայի կառավարում, ապաստան,
  3. Հասարակական անվտանգություն և կարգ, ավելացմամբ՝ կազմակերպված հանցագործությունների, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքար,
  4. Արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:

Առաջարկված փոփոխությունների գնահատումը կկատարվի երկու փուլով՝

  • իրավական և քաղաքական դաշտի ձևավորում,
  • դրանց գործնական կիրառում և արդյունավետություն:

Հիմնական ուղղություններն են՝

Փաստաթղթերի անվտանգության համակարգեր, այդ թվում՝ կենսաչափական անձնագրերի տրամադրում, անձնագրային հաստատությունների ամրապնդում,

Հայաստանի քաղաքացիության օրենսգրքի վերանայում,

Սահմանների կառավարման և ստուգումների կատարելագործում, համագործակցության հզորացում,

Վերադարձի և վերաինտեգրման համակարգերի բարելավում և հզորացում,

Ներքին անվտանգության բարելավում՝ հանցավորության դեմ պայքարի և ռազմավարության ընդունում և իրականացում,

Կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների և ռազմավարության ուժեղացում,

Հակախտրականության օրենսդրության կատարելագործում՝ հավասար իրավունքների ապահովում,

Անձնական տվյալների պահպանման համակարգերի համապատասխանեցում ԵՄ պահանջներին,

Տեղեկատվության և իրավապահների համագործակցության խորացում ԵՄ կառույցների հետ,

Հանրային իրազեկության բարձրացում վիզաների ազատականացման գործընթացի մասին,

Մարդու իրավունքների պահպանման ուժեղացում, հատկապես փախստականների և խոցելի խմբերի համար:

Վերջնարդյունքում, ՀՀ քաղաքացիներին կներկայացվի Եվրոպական Միության երկրներ առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորություն։ Նոր ռեժիմով կենսաչափական անձնագրերով ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան տարածք կարճաժամկետ այցերի համար՝ 180 օրվա ընթացքում 90 օր գտնվելու իրավունքով:

Հիշեցնենք, որ ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացման երկխոսությունը պաշտոնապես սկսվեց 2024 թ․ սեպտեմբերի 9-ին։ 2025 թ. ընթացքում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման նպատակով Հայաստան այցելել են ԵՄ փորձագիտական խմբեր։ Նրանց զեկույցների հիման վրա Եվրոպական հանձնաժողովը կազմել է նախագիծ, որը հանձնվել է ԵՄ անդամ երկրների դիտարկմանը և կարծիքների հիման վրա վերջնականացվել ու փոխանցվել հայկական կողմին։ Վիզաների ազատականացման համակարգման աշխատանքները իրագործվում են ՀՀ ՆԳ նախարարության համակարգմամբ: