Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“Իսրայելի զինված ուժերը Թրամփի խնդրանքով ոչնչացրել են Իրանի ՀՕՊ համակարգերը՝ ԱՄՆ-ի հարվածից առաջ”

22 Հունիսի, 2025

default.jpg

Իսրայելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով ոչնչացրել է Իրանի մի քանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր՝ նախքան ԱՄՆ-ի ռմբակոծությունն իրանական միջուկային օբյեկտներին։ Այս մասին տեղեկացրել են վստահելի աղբյուրներ։

Հաղորդվում է, որ Թրամփը այդ խնդրանքը ներկայացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Քննարկման ընթացքում Նեթանյահուն հարցրել է. «Ինչո՞վ կարող ենք օգնել»։ ԱՄՆ նախագահը խնդրել է, որ Իսրայելի զինված ուժերը ոչնչացնեն երկրի հարավում գտնվող իրանական ՀՕՊ համակարգերը՝ ապահովելու B-2 ռմբակոծիչների անվտանգ թռիչքը։ Հետագայում Վաշինգտոնը Իսրայելին տրամադրել է կոնկրետ թիրախների ցանկ։

Հունիսի 19-ին տեղի ունեցած ևս մեկ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացին հաստատել են, որ Վաշինգտոնը պատրաստ է հարվածել։ Դրանից 48 ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել տարածքում՝ թուլացնելով Իրանի պաշտպանական կարողությունները։

Այնուհետև, երբ ԱՄՆ-ն հարվածել է Իրանին, Թրամփը կրկին զանգահարել է Նեթանյահուին՝ տեղեկացնելով գործողության արդյունքների մասին։ ԱՄՆ նախագահը նշել է, որ միջուկային օբյեկտների ոչնչացումից հետո իր հաջորդ նպատակը Իրանի հետ խաղաղության հասնելն է։ Նա ընդգծել է, որ ցանկանում է խուսափել հակամարտության սրացումից, բայց պատրաստ է պատասխանել, եթե Իրանը հարվածի ԱՄՆ զինուժին։

«Դեռևս պարզ չէ, թե ինչպես կարձագանքի Իրանը, և դա կարող է փոխել իրավիճակը», – հայտնել է աղբյուրը Իսրայելի կառավարությունում։