Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լոռի բերդում պեղումների ընթացքում հայտնաբերվել է միջնադարյան ճանապարհ

5 Նոյեմբերի, 2025

default.jpg

Լոռե բերդում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը՝ Ա. Նալբանդյանի գլխավորությամբ, 2025 թ. իրականացրել է փրկարարական-հետախուզական պեղումներ, որոնք խորը և արժեքավոր արդյունքներ են տվել:

Կենտրոնից հաղորդում են, որ վերականգնման ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների ժամանակ երկրորդ (արքայական) բաղնիքի լողասրահի՝ ձորին հարող հատվածում պեղումներ են իրականացվել: Այդ հատվածի մերձավորությունը ձորի եզրին պատճառ դարձել էր դրա կիսով չափ քանդվելուն: Այստեղ բացվել են պատերի հիմքեր և հայտնաբերվել է երկու ջրավազան, որոնք ունեն ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր: Գտնվել է բազմաթիվ ջնարակված և հասարակ խեցեղեն, ինչպես նաև բացառիկ նմուշ՝ սիրամարգի պատկերով շքաղյուսը:

Պեղումները հետաքրքիր էին նաև պարսպի տարբեր հատվածներում, հատկապես նրա կենտրոնում՝ 5 մ բարձրության վրա գտնվող գաղտնարանի մուտքի հատվածում: Այս մուտքը բացվել է գրեթե իր ամբողջ լայնությամբ, ինչը զգալիորեն կօգնի վերականգնման նախագծի ճշգրիտ կազմմանը:

Հատուկ ուշադրության են արժանի պեղումները պարսպի մուտքի մոտ, որտեղ հայտնաբերվել է միջնադարյան ճանապարհ՝ սալաքարերով պատված: Այստեղ հայտնաբերվել են նաև տապանաքարեր և ճանապարհի եզրաքարեր, որոնցում օգտագործվել են զանազան կոթողներ և հետաքրքիր որմնակամարային պատվանդաններ: