Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արգենտինայի օրենսդիրների հետ հանդիպել է Կաթողիկոսը

4 Նոյեմբերի, 2025

default.jpg

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի պատվիրակներին։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։

«Հանդիպման ընթացքում սենատոր Խուան Կառլոս Ռոմերոն տեղեկացրեց Նորին Սրբությանը, որ պատվիրակությունը Հայստան է այցելել՝ ամրապնդելու հայ-արգենտինական կապերը և ծանոթանալու հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը, ինչպես նաև Հայ Եկեղեցու պատմությանը և գործունեությանը։

Նորին Սրբությունը, իր օրհնությունը փոխանցելով ներկաներին, անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում՝ հոգևոր և մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման ևպահպանման առաքելության մեջ։

Խոսելով երկու երկրների սերտ հարաբերությունների մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծեց, որ Արգենտինան մշտապես աջակցել է հայ ժողովրդին, հատկապես դժվարին իրավիճակների, ինչպես արցախյան պատերազմի ժամանակ։ Հայոց Կաթողիկոսը գնահատանքով նշեց նաև արգենտինահայերի կարևոր ներդրումը երկրի զարգացման գործում և Արգենտինայի իշխանությունների խնամքը հայ համայնքի նկատմամբ։

Վերջում Նորին Սրբությունը մաղթեց հաջողություն պատվիրակության առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների բարօրության», – նշված է հաղորդագրության մեջ։