Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «BMW X6»-ը, վերջինն էլ բախվել է ծառին

4 Նոյեմբերի, 2025

d505c8b46a97b17f97eb037b9f40aab7_1762238962.webp

Նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:05-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Տ.-ի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «BMW X6»-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 50-ամյա Իրինա Տ.-ն, 27-ամյա Հայկազ Տ.-ն, 36-ամյա Էդգար Պ.-ն և 24-ամյա Լևոն Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «BMW X6»-ը բախվել է ծառին:

%post_link%