Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կոտայքի մարզում «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա 1 զոհ

3 Նոյեմբերի, 2025

1a8df7b9ce1f86456a797a33c1adaca3_1762184779.webp

Նոյեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ H6 ավտոճանապարհին  Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վրեժ Հ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, ինչի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գոռ Ա․-ն «Աշտարակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

%post_link%