Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է այսօր

4 Նոյեմբերի, 2025

default.jpg

Այսօր նշվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձը։

«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձը՝ ազգընտիր Հայրապետին մաղթելով քաջառողջություն, արևշատություն և հոգևոր չխախտվող եռանդ՝ հայոց տապանը փոթորկալից ժամանակներում անվտանգ առաջնորդելու համար Տիրոջ խոստացված նավահանգիստը։

Թող Ամենակարող Աստված զորակից լինի Նորին Սրբությանը՝ այս դժվար ժամանակներում հովվելու համաժողովրդական հայոց հավատավոր հոտը, աստվածաշնորհ արարումներով պայծառացնելով հայոց անդաստանը և մեր կյանքում ավելացնելով Աստծո բարիքները, օրհնությունն ու շնորհները՝ Քրիստոսի փառքի, Սուրբ Եկեղեցու պայծառացման և Հայրենիքի շինության համար։

Թող Բարձրյալը Իր ողորմությամբ անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ամուր պահի Հայոց Հայրապետի հովվապետական գավազանը»,- նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։