Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պենտագոնը բացահայտել է B-2 ռմբակոծիչների հարվածների մանրամասները «Կեսգիշերային մուրճ» գործողության ընթացքում

22 Հունիսի, 2025

default.jpg

Պենտագոնը բացահայտել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մանրամասները

ԱՄՆ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները նոր մանրամասներ են հրապարակել Իրանի միջուկային երեք օբյեկտներին հարվածելու գործողության վերաբերյալ։

Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը հայտարարել է, որ գործողությունը եղել է «ԱՄՆ պատմության մեջ B-2 ռմբակոծիչների ամենախոշոր մարտական թռիչքը», որը «ծանր վնաս» է հասցրել թիրախներին։

«Դա գաղտնի առաքելություն էր, և Վաշինգտոնում շատ քչերն էին տեղյակ դրա ժամանակի ու մանրամասների մասին», — ասել է Քեյնը՝ Պենտագոնում կայացած ճեպազրույցում։ Նա մանրամասնել է Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին հարվածելու պլանը։

«Կեսգիշերային մուրճ» գործողության շրջանակում Միսսուրիի բազայից դեպի Իրան թռել են յոթ B-2 Spirit ռմբակոծիչներ։ Թռիչքը տևել է 18 ժամ, իսկ Մերձավոր Արևելքի վրայով անցնելիս ռմբակոծիչներին միացել են կործանիչներ ու այլ օդային աջակցություն՝ «ճշգրիտ համակարգված մանևրներ իրականացնելու համար»։

Ըստ Քեյնի՝ շաբաթ օրը, ամերիկյան ժամանակով մոտ 17:00-ին, սուզանավը արձակել է 20-ից ավելի Tomahawk հրթիռներ՝ Սպահանի թիրախներին հարվածելու համար։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն կիրառել է «խաբեության մարտավարություն», ներառյալ կեղծ թիրախներ, իսկ կործանիչները մաքրել են օդային տարածքը։

Արևելյան ժամանակով 18:40-ին առաջատար B-2 ռմբակոծիչը Ֆորդոյի օբյեկտի վրա նետել է երկու GBU-57 հակաբունկերային ռումբ։ Հաջորդ 25 րոպեների ընթացքում Ֆորդոյի և Նաթանզի վրա նետվել է ևս 12 նմանատիպ ռումբ։ Tomahawk հրթիռները հասել են Սպահանին արդեն այն բանից հետո, երբ ռմբակոծությունն ավարտվել էր մյուս թիրախներում։

«Իրանական ինքնաթիռներն օդ չեն բարձրացել, և մեր հարձակումը չի հայտնաբերվել օդային պաշտպանության կողմից։ Անակնկալի տարրը պահպանվել է», — նշել է Քեյնը։

Գործողությանը մասնակցել է 125-ից ավելի ամերիկյան ինքնաթիռ, իսկ օգտագործվել է 75-ից ավելի ճշգրիտ զինամթերք։ «Նախնական տվյալները ցույց են տալիս, որ բոլոր թիրախները զգալի վնասներ են կրել», — ասել է Քեյնը։

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը գործողությունը բնութագրել է որպես «կործանարար հաջողություն»։ «Մենք հարվածել ենք Իրանի միջուկային ծրագրին, բայց ոչ զինվորներին կամ ժողովրդին», — ասել է նա։

Հեգսեթը նաև հավելել է, որ գործողությունը «ցույց է տվել ամերիկյան ռազմական ուժը» և դարձել B-2 ռմբակոծիչների ամենաերկար մարտական թռիչքը 2001 թվականից ի վեր։