Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ազատության պողոտան արդեն մի քանի օր կեղտաջրերով է ողողված. քաղաքացիներն ահազանգում են

3 Նոյեմբերի, 2025

default.jpg

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ըստ բնակիչների տեղեկությունների, արդեն մեկ շաբաթից ավելի ժամանակ անցել է, սակայն Պարույր Սևակի փողոցից դեպի Ազատության պողոտա ճանապարհին, ինչպես նաև Ադոնց և Ահարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որտեղ գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժինը, վնասված կոյուղատարից դուրս մղվող կեղտաջուրը տարածել է անտանելի հոտ և առաջացրել հակասանիտարական պայմաններ:

Բնակիչների վկայությամբ, կեղտաջուրը հասել է նույնիսկ քաղաքային տրանսպորտի կանգառներին և հետիոտնային անցումներին՝ մի վիճակ ստեղծելով, որտեղ մարդիկ դժվարանում են օգտվել տրանսպորտից և հատել փողոցները:

Քաղաքացիները պատասխանատուներին անկեղծ, բայց շատ ոչ հաճելի խոսքեր էին ուղարկում՝ նշելով, որ աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկում՝ 21-րդ դարում, նման անպատասխանատու վիճակ է տիրում: