Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Չեխիայում երկաթուղային գողության արդյունքում տասնյակ գնացքներ են կանգ առել․ Novinky

3 Նոյեմբերի, 2025

default.jpg

Չեխիայի հյուսիս-արևելքում տասնյակ գնացքներ կանգնել են երկաթուղային համակարգերից մալուխների գողության պատճառով, ինչպես տեղեկացնում է Novinky լրատվական պորտալը։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Օլոմոուց և Օստրավա քաղաքների միջև ընկած երկաթուղային հատվածում: 100-ավոր ուղևորներով լցված գնացքների երթևեկությունը դադարեցվել է կիրակի երեկոյան: Մասամբ այն վերականգնվել է մի քանի ժամ անց: Ակնկալվում է, որ երկաթուղային տրանսպորտի խնդիրները լիովին կլուծվեն երկուշաբթի օրը։

Ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալի։ Ըստ չեխական ԶԼՄ-ների՝ նրանք կտրել և գողացել են զգալի քանակությամբ մալուխներ, որոնք անհրաժեշտ են սլաքները, լուսացույցները և գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող այլ ենթակառուցվածքները կառավարելու համար։