Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ծառայողին աշխատանքի կընդունեն միայն բարեվարքության ստուգման եզրակացության հիման վրա․ ՆԳ նախարար

3 Նոյեմբերի, 2025

default.jpg

Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգում խորքային բարեփոխումներ կատարելը այս տարի եղել է ՆԳ նախարարության հիմնական ուղղությունը։ Այս մասին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում նշեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ Ազգային ժողովը ընդունել է Ոստիկանության կարգապահական նոր կանոնագիրք, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում բարեվարքությանը․

«Առաջին անգամ ունենք կարգավորում, որի համաձայն՝ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, որը պատասխանատու է կարգապահության և բացահայտումների համար, աշխատակիցներին կընտրի բացառապես բարեվարքության ստուգման եզրակացությունների հիման վրա։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր նորամուծություն է, քանի որ համակարգում կարգապահության և բարեվարքության ստուգողները պետք է լինեն այդպիսի բարձր սկզբունքներով, որպեսզի կարողանան բարեխիղճ գնահատել մնացած ծառայողների  վարքագիծը»,- ընդգծեց Արփինե Սարգսյանը։