Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Զոհրաբյան. Գարեգին Երկրորդի եղբորն ու եղբորորդուն փորձում են տանել կալանքի

2 Նոյեմբերի, 2025

default.jpg

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է.

«Տեսանյութի միջոցով հաստատվում է ակնհայտ սուտ մատնությունը:

Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել՝ հայտնելով, որ նոյեմբերի 1-ին, ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, իր զավակների հետ խոչընդոտել է իրենց քարոզչությանը:

Այսօր քննչական մարմինը որոշում է կայացրել ձերբակալել 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, կալանքի ենթարկելու նպատակով:

Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչական գործընթացին խոչընդոտելու մեջ:

Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք:

Դեպքը եղել է հետևյալը. Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 1-ին, ժամը 14:40-ի սահմաններում, կանգնած էր իր տան դարպասի դիմաց, երբ մոտեցավ մի մարդ՝ առաջարկելով մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հանդիպմանը, որը նախատեսված էր ժամը 16:00-ին: Համբարձումը հրաժարվեց, և այդ անձը փորձեց նրան համոզել: Դրանից հետո մոտեցավ Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, և նրանք երեքով խոսեցին և խաղաղ կերպով բաժանվեցին:

Այս ամենը տեսագրված է, և դուք կարող եք տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա: Հանդիպումը տեղի է ունեցել Ներսիսյանների տան դիմաց՝ ավելի շուտ, քան նախատեսված «Հանրապետություն» կուսակցության հանդիպումը:

Հարգելի քննիչներ, հորդորում եմ եղբայրաբար՝ մի թույլ տվեք ոչնչացնել ձեր կառույցի հեղինակությունը և տարիների ձեռքբերումները: Չի կարելի մարդկանց հասցնել կալանքի՝ նման սուտ մատնություններով:

Այս ամեն ինչը ժամանակավոր է»: