Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Դատախազությունը կվերադարձնի Մեղրի համայնքի 0.5 և 0.2 հեկտար հողամասերը

1 Նոյեմբերի, 2025

default.jpg

Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 17-ին դատական հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Սյունիքի մարզի Ալվանք համայնքում գտնվող 0.2 և 0.5 հեկտար մակերեսի հողամասերի 2014 թվականի հուլիսի 4-ին կայացած աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հակակոռուպցիոն դատարանն իր 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով բավարարեց Սյունիքի մարզի դատախազության հայցը:

Վճռի համաձայն, անվավեր են ճանաչվել 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդը և հետագա իրավական գործողությունները, ինչպիսիք են Ալվանք համայնքի ղեկավարի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 17-Ա և 18-Ա որոշումները, Ալվանք համայնքի և ֆիզիկական անձի միջև 2014 թվականի հուլիսի 15-ին կնքված առուվաճառքի պայմանագրերը, ինչպես նաև ֆիզիկական երկու անձանց անվամբ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին կատարված սեփականության պետական գրանցումները:

Վճիռն ուժի մեջ մտնելուց հետո, Ալվանք բնակավայրում գտնվող 0.2 հա և 0.5 հա մակերեսի հողամասերը կվերադարձվեն Սյունիքի մարզի Մեղրի համայնքին: