Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սամվել Կարապետյանը արդեն 130 օրից ավելի է, ինչ ապօրինի կալանավորված է, սակայն 53 քննիչները չեն կարողանում ավարտել նախաքննությունը

31 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայտնի է, որ Հայաստանում կալանքների համատարած կիրառումը լայն տարածում է գտել: Անձնական ազատության իրավունքը սահմանադրորեն պաշտպանված իրավունք է, և իրավապահ մարմինները պարտավոր են չանել քայլեր, որոնք հակասում են ազատության կանխավարկածին: Շատ հանրային գործերով նկատվում է այս պահանջի խախտումը: Այդ գործերով հաճախ կալանքը երկարաձգվում է՝ հիմնվելով ստանդարտ պատճառաբանությունների վրա, ինչպես օրինակ՝ քննությունը դեռևս շարունակվում է կամ պետք է կատարվեն նոր դատավարական գործողություններ: Կասկածելի է նման «իրավական» հիմնավորում ներկայացնելը, հատկապես երբ Սամվել Կարապետյանի գործով աշխատում է 53 քննիչ: Սամվել Կարապետյանը գտնվել է կալանքի տակ ավելի քան 130 օր, սակայն քննչական մարմինները դեռևս չեն ավարտել նախաքննությունը և չեն դրսևորել բավարար ջանքեր, բայց միևնույն ժամանակ պահանջում են կալանքը պահպանել:

Կալանքի երկարաձգումը առանց հիմնավոր պատճառի համարժեք է արդարադատության, արդարության և մարդասիրության խախտմանը:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։