Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փոքրիկ Տիգրանի հայտնաբերման համատեղ աղոթք

31 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Գեղարքունյաց թեմը այս կիրակի՝ նոյեմբերի 2-ին, հրավիրում է Սուրբ պատարագի, որը նվիրված է Տիգրանի գտնվելու համար:

«Բոլոր սրտացավ և հավատավոր հայոց զավակները հրավիրվում են միանալ մեր աղոթքին, որպեսզի խնդրեն Ամենախնամ Տիրոջից, որ Տիգրանը խաղաղությամբ վերադարձվի իր ընտանիքի գիրկը:

Հարգելի հավատացյալներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Օրհնությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպս. Բարսեղյանի, այս կիրակի՝ նոյեմբերի 2-ին, առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտից հետո մենք միասին աղոթելու ենք, որ Տիգրանը գտնվի:

Սրտցավ բոլոր հայորդիներին հրավիրում ենք միանալու մեր աղոթքին»,- ասված է հաղորդագրության մեջ։