Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ վտանգավոր ծուղակ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

29 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել տարբեր գայթակղիչ առաջարկների, որոնք քաղաքացիներին սիրալիր հրավիրում են արտարժույթի, հատկապես ռուբլու, փոխանակում կատարել՝ առաջարկելով ավելի բարձր փոխարժեք, քան արտարժույթի փոխանակման կետերում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Խարդախության մեխանիզմը հետևյալ կերպ է գործի դրվում․

Հանցագործները նախ վարձում են թանկարժեք մեքենա և վարորդին ուղարկում բազմակողմածառայության ունեցող առևտրի որևէ կենտրոն։ Արտարժույթ փոխանակել ցանկացողին նույնպես հրավիրում են նույն վայրը։ Հեռախոսային կապի միջոցով կապում են մեքենայի վարորդին արտարժույթ փոխանակել ցանկացողի հետ, և հանցավորները նախապես տեղեկացնում են վերջինիս, թե իբր իրենք շատ զբաղված են և գումարը կստանա իրենց մտերիմը՝ նշելով վարորդին, որը առևտրային կենտրոնում գումարը փոխանակելուց հետո կվերադառնա։ Այսպիսով՝ պահանջում են գումարը փոխանցել վարորդին և սպասել մեքենայում։

Վարորդը վերցնում է գումարը, մտնում առևտրային կենտրոն և այլևս չի վերադառնում։ Խարդախության ծուղակում հայտնված անձը, թանկարժեք մեքենայում նստած, անգամ չի կասկածում, որ այն վարձված է, կամ վարորդը որևէ կապ չունի հանցավորի հետ։ Արդյունքում՝ քաղաքացին չի ստանում իր գումարը և մնում է դատարկաձեռն։

Հարգելի՛ քաղաքացիներ, խորհուրդ ենք տալիս արտարժույթի փոխանակում կատարել միայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային գործակալների միջոցով՝ խարդախության զոհ չդառնալու համար»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։