Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Պարգևավճար մի տվեք, թոշակ բարձրացրեք» խոսքը թվերով չի արդարացվում.Փաշինյան

4 Հունիսի, 2025

Փաշինյան. Պետական կառավարման աշխատավարձերն ընդհանուր ֆոնդի մեջ ընդամենը 5% են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, անդրադարձավ նաև պետական կառավարման համակարգի աշխատավարձերին՝ հերքելով հանրության շրջանում տարածված շահարկումները։

«Երբ ես խոսում եմ 238 միլիարդ դրամ աշխատավարձային ֆոնդի մասին, պետք է նշեմ, որ պետական կառավարման համակարգի մասնաբաժինը այդ գումարի մեջ կազմում է ընդամենը 5 տոկոսից պակաս։» — նշեց Փաշինյանը։


«Պարգևավճար մի տվեք, թոշակ բարձրացրեք» խոսքը թվերով չի արդարացվում

Փաշինյանը արձագանքեց նաև հասարակական քննարկումներում հաճախ հնչող քննադատություններին, ըստ որոնց՝ պարգևավճարների փոխարեն պետք է բարձրացնել թոշակները։

«Եթե ամբողջ պետական համակարգը՝ նախարարություններ, դատարաններ, դատախազություն, ընդհանրապես չստանար աշխատավարձ 2025 թվականի ապրիլին, թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել միայն 1400–1500 դրամով։ Պատկերացնո՞ւմ եք։»

Նրա խոսքով՝ սա իրականում վերացական լուծում էլ չէ, քանի որ եթե պետական ծառայողներն անգամ համաձայնվեին մեկ ամիս աշխատել առանց աշխատավարձի, ապա արդեն երկրորդ ամսին համակարգը պարզապես կփլուզվեր։


Առանց պետական համակարգի՝ թոշակների փոխանցումը կդադարեր

Վարչապետը մատնանշեց համակարգային ռիսկերը՝ ընդգծելով պետական ծառայողների դերակատարությունը սոցիալական վճարումների գործընթացում․

«Եթե որոշվեր, որ ապրիլին պետծառայողները չեն ստանում աշխատավարձ, իսկ թոշակառուն ստանում է 31.500 դրամ՝ փոխարենը 30.000-ի, ապա այդ գումարի փոխանցումը 70% թոշակառու պարզապես չէր ստանա ֆիզիկապես, որովհետև համակարգը՝ սկսած հաշվարկից մինչև փոխանցում, չէր գործի։»

Փաշինյանը նաև շեշտեց, որ եթե մարդիկ պատրաստ լինեն աշխատել առանց աշխատավարձի, դա արդեն պետք է հարց բարձրացնի՝ արդյոք ժողովրդի կողմից ընկալվում է նրանց աշխատանքի արժեքը, և արդյոք դա համահունչ է իրավական ու կառավարչական նորմերին։