Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Կտրիճ Ներսիսյանի սենսացիոն նորությունը. ինչու չի կարող կարգալույծ անել տեր Արամին. Փաշինյան (վիդեո)

29 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու կաթողիկոսական իշխանությունը չի կարող կարգալույծ հայտարարել Տեր Արամին:

«Կտրիճ Ներսիսյանը կարծես հիշել է ՀԱԵ-ի Կանոնագիրը, որի վրա հիմնվելով փորձում է պնդել, որ Տեր Արամ Ասատրյանը կարգալույծ է և չի կարող իրականացնել պատարագ Հովհաննավանքում»,- նշել է վարչապետը։ Նա պարզաբանել է, թե ինչու Կտրիճ Ներսիսյանը փաստորեն չի կարող նման հայտարարություն անել:

«Խնդիրը հետևյալն է՝ Կանոնագիրք Հայոց համաձայն, Կտրիճ Ներսիսյանը չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, քանի որ խախտել է կուսակրոնության ուխտը, և այդ պատճառով կարգալույծ է։ Կարգալույծը չի կարող կարգալույծ հայտարել, հետևաբար Տեր Արամ Ասատրյանը իրավունք ունի պատարագ մատուցել Հովհաննավանքում։ Նախորդ կիրակին մասնակցեցի պատարագին, և այս կիրակի ևս այնտեղ կլինեմ»,- ասաց Փաշինյանը։