Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Բրիտանիայի վարչապետ. ԱՄՆ-ն Իրանի միջուկային սպառնալիքը վերացնելու համար հարվածներ է հասցրել»

22 Հունիսի, 2025

default.jpg

ԱՄՆ-ն Իրանի միջուկային օբյեկտներին հասցրած հարվածներով ձեռնարկել է միջոցներ՝ կանխելու Թեհրանի կողմից միջուկային զենքի զարգացումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի գործողությունները։

«Իրանի միջուկային ծրագիրը մեծ վտանգ է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար։ Իրանին երբեք չպետք է թույլ տրվի ձեռք բերել միջուկային զենք, և ԱՄՆ-ն գործել է այս սպառնալիքը վերացնելու ուղղությամբ»,– նշել է Սթարմերը։

Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը մնում է լարված, և տարածաշրջանում կայունությունը պետք է լինի առաջնահերթ։ «Կոչ ենք անում Իրանին վերադառնալ բանակցությունների սեղան և դիվանագիտական ճանապարհով լուծել ճգնաժամը»,– ավելացրել է բրիտանացի վարչապետը։

Հայտնի է, որ Մեծ Բրիտանիան չի մասնակցել ԱՄՆ-ի հարվածներին։