Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տիգրան Օվանեսովի 3-ամյա որդու որոնումները շարունակվում են․ ՆԳՆ-ն կոչ է անում չտարածել չհաստատված տեղեկություններ

28 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ երեք տարեկան Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։

«ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից կորած 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։

Շրջանառվում են տարբեր չճշտված տեղեկություններ, որոնք կարող են խաթարել որոնողական գործընթացը և վնասել երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։

Հորդորում ենք հարգել ընտանիքի զգացմունքները և չտարածել չստուգված տվյալներ։

Հետևեք միայն պաշտոնական աղբյուրներին, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։