Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Վաղարշապատում Արմավիրի մարզպետը աշխատանքային ժամերին նախընտրական քարոզչությամբ զբաղվում է հօգուտ ՔՊ-ի. «Ականատես»

28 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը զբաղվում է նախընտրական քարոզչությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ իր աշխատանքային ժամերին: Այս մասին տեղեկացնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը:

Մարզպետարանի ֆեյսբուքյան էջում մնայուն պարբերականությամբ տեղադրվում են մարզպետի իր հանդիպումների և այցերի մասին զեկույցներ, ինչը ցույց է տալիս, որ նա շարունակոմ է կատարում իր աշխատանքային պարտականությունները: Սակայն, կառավարության կայքում և Հայաստանի Իրավական տեղեկատվական համակարգում չկա որևէ նշում ՀՀ վարչապետի՝ Արմավիրի մարզպետին արձակուրդ տալու վերաբերյալ որոշման մասին:

Մարզպետը հաճախ իր սոցիալական մեդիայի էջում հրապարակում է քարոզչական նյութեր և մասնակցում է քարոզչական միջոցառումների՝ ներկայացնելով իրեն որպես մարզպետ:

Այսպես, փաստացի, մարզպետը վարում է նախընտրական քարոզչություն՝ միաժամանակ իրականացնելով իր պաշտոնեական պարտականությունները և օգտագործելով իր տնօրինության տակ գտնվող վարչական ռեսուրսները:

Հիշեցնենք, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի համաձայն՝

Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական պարտականությունների համար տրամադրված հանրային ռեսուրսները օգտագործել բարեխղճորեն՝ միայն իր լիազորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև չօգտագործել հանրային աշխատաժամանակը սեփական նպատակներով:

Ընտրական գործընթացների ընթացքում հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է պահպանել նախընտրական քարոզչության սահմանափակումները և չօգտագործել հանրային ռեսուրսները կուսակցական կամ անձնական քարոզչության նպատակներով:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձը սոցիալական մեդիայում կատարելիս պետք է հստակ նշել՝ դրանք իր պաշտոնեական դիրքորոշումն են արտահայտում, թե անձնական կարծիքը։

Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր աշխատանքներում դրսևորել անաչառություն և գործել այնպես, որ չառաջանա կողմնակալության կասկած կամ տպավորություն:

Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը պետական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից՝ իրենց լիազորությունները իրականացնելիս կամ պաշտոնապես գործելիս:

Արմավիրի մարզպետի գործողությունները խախտում են հանրային ծառայության անաչառության և վարչական ռեսուրսների չօգտագործման իրավական պահանջները: