Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տիգրան Օվանեսովի՝ 3-ամյա տղայի որոնումները շարունակվում են. մասնակցում են 200 կամավոր և ԱԹՍ-ներ

28 Հոկտեմբերի, 2025

default.jpg

Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները ժամը 12։30-ի դրությամբ դեռևս շարունակվում են։

ՆԳՆ-ից հայտնում են, որ որոնողական աշխատանքներում ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի համայնքային ոստիկանության հինգ բաժիններից շուրջ 150 աշխատակից, ինչպես նաև Փրկարար ծառայության 150 ծառայող և կինոլոգներ։ Աշխատանքները կատարվում են անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնիկական միջոցների օգնությամբ։

Ծափաթաղ գյուղի, մոտակա բնակավայրերի բնակիչները և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր մասնակցում են որոնումներին։