Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Pastinfo. ՆԳ նախարարությունը միջադիրներ և ալկոհոլային խմիչքներ է գնել պետբյուջեի հաշվին

27 Հոկտեմբերի, 2025

default.jpg

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հոկտեմբեր ամսին պետբյուջեի հաշվին ձեռք է բերել որոշ ապրանքներ, ներառյալ հիգիենիկ միջադիրներ, ալկոհոլային խմիչքներ և չրերի տեսականի։

Հրապարակված տեղեկությունների համաձայն, ՆԳՆ-ն «Ռիտա Գասպարյան» ԱՁ-ից գնել է հիգիենիկ միջադիրներ կամ վիրախծուծներ (տամպոններ), որի համար վճարվել է 6336 դրամ։

«Սոֆթ թրեյդ» ՍՊԸ-ից նախարարությունը գնել է 2602 պոլիէթիլենային պարկ և 18,000 հատ զուգարանի թուղթ, ընդհանուր 2 միլիոն 465 հազար դրամ արժողությամբ։

ՆԳ նախարարությունը «Սաս գրուպ» ՍՊԸ-ից գնել է 266,727 դրամի կոնյակ և չրեր։ Մասնավորապես, գնվել է 5 հատ «Ախթամար» տեսակի 10 տարեկան կոնյակ (0.7 լ), 3 հատ «Արարատ Վասպուրական» տեսակի 15 տարեկան կոնյակ (0.5 լ) և չրերի տեսականի՝ խնձոր, ծիրան, սալոր, տանձ։